ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Գիտելիք, գիրք և ժառանգություն

Հիմնադրամն աջակցում է հայ գրականությանը, պատմական կրթությանը և մշակութային ժառանգության պահպանմանը։ Կազմակերպում ենք անվճար դասընթացներ և բաց քննարկումներ, անցկացնում գրական մրցույթներ, հրատարակում գրքեր և վերականգնում պատմական հուշարձաններ։

2022

Հիմնադրման տարին

38

Հրապարակում և միջոցառում

3

«ԿԱՄՔ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

13

Դաս՝ պատմության անվճար դասընթացում

Հիմնադրամի մասին

Կրթությունը, գիրքն ու ժառանգությունը՝ մեկ ընդհանուր գործ

ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ գիտակրթամշակութային հիմնադրամը ստեղծում է հարթակներ, որտեղ գիտելիքը հասանելի է բոլորին՝ անվճար դասընթացներ պատմության և տեղեկատվական անվտանգության շուրջ, բաց քննարկումներ գրականության, կրթության և հասարակական արժեքների մասին, հանդիպումներ մասնագետների ու երիտասարդների միջև։

Մեր երկրորդ ուղղությունը գիրքն է։ Հրատարակում ենք վավերագրական վկայություններ և հայ հասարակական մտքի դասականները, խրախուսում նոր հեղինակներին՝ «ԿԱՄՔ» գրական մրցույթի միջոցով։ Երրորդը՝ ժառանգությունն է. վերականգնում ենք պատմական հուշարձաններ և վերակենդանացնում ազգային տոներն ու ավանդույթները։

Կրթություն և դասընթացներ

Անվճար դասընթացներ պատմության, տեղեկատվական անվտանգության և մտածողության հմտությունների շուրջ՝ բաց բոլոր հետաքրքրվողների համար։

Գիրք և գրականություն

Վավերագրական գրականության հրատարակում, հայ հասարակական մտքի դասականների վերահրատարակում և «ԿԱՄՔ» գրական մրցույթը՝ «Կողբ» հիմնադրամի հետ համատեղ։

Մշակույթ և ժառանգություն

Համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, ազգային տոների վերակենդանացում և պատմական հուշարձանների վերականգնում։

Սյունիք, ՀայաստանՁմեռային բնապատկեր

Ի՞նչ ենք անում

Գործող ծրագրերը

Վեց ուղղություն՝ դասընթացից և բաց քննարկումից մինչև գիրք, համերգ և վերականգնված հուշարձան։

Անվճար դասընթացներ

Պատմության 13-դասանոց դասընթաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ և տեղեկատվական անվտանգության երկամսյա ծրագիր լրագրող Կարմեն Մարտիրոսյանի հետ։

«ԿԱՄՔ» Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթ

«Կողբ» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող մրցույթ, որը բացահայտում է նոր հեղինակների և վավերագրական պատմությունների։ Երեք մրցաշրջան՝ 2022 թվականից ի վեր։

Հրատարակչական ծրագրեր

Վավերագրական վկայությունների հրատարակում «Անտարես» հրատարակչության հետ և «Քաղաքական մտքի գրադարան» շարքը՝ հայ հասարակական մտքի դասականների վերահրատարակում։

Բաց քննարկումների ակումբ

Կանոնավոր հանդիպումներ՝ Հրանտ Մաթևոսյանի արձակից և դպրոցում պատմության դասավանդումից մինչև ընտանեկան արժեքներ և ջրային անվտանգություն։

Մշակութային ծրագրեր

Կոմիտասի երգերի համերգ Բաղանիսում, «Ջրի գինը» վավերագրական ֆիլմի ցուցադրություն ու քննարկում, ազգային տոների վերակենդանացում՝ Նավասարդ և ամառային արևադարձ։

Ժառանգության պահպանում

Խուստուփի լանջին գտնվող պատմական հուշարձանի վերականգնում՝ բաց ճարտարապետական մրցույթի արդյունքում ընտրված նախագծով։

Գարեգին Նժդեհի շիրիմը Խուստուփի լանջին՝ ներկայիս վիճակում։
Վավերագրական լուսանկարԽուստուփ, Սյունիք
Ընթացիկ նախագիծ

Կոթող-ուխտատեղի Նժդեհի շիրիմին՝ Խուստուփի լանջին

Գարեգին Նժդեհի շիրիմը Խուստուփ լեռան լանջին ծայրահեղ անմխիթար վիճակում է՝ մոլախոտով պատված, ժանգոտած ցանկապատով, անխնամ և դժվարամատչելի։

Հիմնադրամը նախաձեռնել է վայրի հիմնովին նորոգման և կոթող-ուխտատեղիի կառուցման նախագիծ։ Նախագիծն ընտրվել է բաց ճարտարապետական մրցույթի արդյունքում և մշակել է ճարտարապետ Արեգ Ասրաբյանը։ Կոթողը խորհրդանշում է ժայռի մեջ բացվող զինվորի գերեզման՝ հողում խրված թրի տեսքով, որի բացվածքից լույս է թափանցում։

Վայրը նախատեսվում է դարձնել ոչ միայն հուշակոթող, այլ և կրթադաստիարակչական օջախ՝ արշավների, ամառային դպրոցների և բացօթյա միջոցառումների անցկացման վայր։

Նպատակային բյուջե․21,481,200 դրամԲաց մրցույթ

Բոլոր հանգանակված միջոցները կուտակվում են հիմնադրամի բանկային հաշվին։ Մենք պարտավորվում ենք պարբերաբար հանրությանը ներկայացնել մանրամասն ֆինանսական հաշվետվություններ։

Հուշարձանի ճարտարապետական հատակագիծը՝ ճարտարապետ Արեգ Ասրաբյանի նախագծով։

Հուշարձանի ճարտարապետական հատակագիծը՝ ճարտարապետ Արեգ Ասրաբյանի նախագծով։

Ճարտարապետական գծագիր և տարածքային հանգույցների նախագծում